Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Առանց ալկոհոլի գարեջրի դրական ու բացասական կողմերը

Առանց ալկոհոլի գարեջրի դրական ու բացասական կողմերը

Բոլորին է հայտնի, որ առանց ալկոհոլի գարեջուրը հարբելու կամ գինովնալու առիթ չի հանդիսանա, կամ, որ շատ կարեւոր է` ալկոհոլիզմ չի զարգանա: Պարզվում է նաեւ, որ առանց ալկոհոլի գարեջուրը ոչ միայն թույլ է տալիս ըմբոշխնել սիրած ըմպելիքի համը, այլ նաեւ օգնում է նրան պահպանել առողջությունը: Օրինակ` ճապոնացի գիտնականները պարզել են, որ այս ըմպելիքի օգտագործումը նվազեցնում է չարորակ նորագոյացությունների առաջացման վտանգը, հատկապես` ստամոքսի եւ աղիների: Այս գարեջրի բաղադրիչները պարունակում են հակաօքսիդանտներ, որոնք դանդաղեցնում են ծերացման պրոցեսն ու աթերոսկլերոզի զարգացումը: Իհարկե, նաեւ կարծիք կա, որ առանց ալկոհոլի գարեջուրը դեպի իսկական ալկոհոլ պարունակող խմիչքներին հարմարվելու «առաջին աստիճանն» է: Այլ կերպ ասած` առանց ալկոհոլի գարեջուրը հոգեբանորեն մարդը դիտում է որպես ալկոհոլային խմիչք եւ կոտրում իր մեջ ներքին խոչընդոտները: Բժիշկները անհանգստացած են, քանի որ այս գարեջուրը լայն տարածում է գտել դպրոցականների ու ուսանողների շրջանում:

Սկզբնաղբյուր. 168.am
Լուսանկարը. wday.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ